Իրանի և Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով գործակալությունում իր աղբյուրներին:
Ներկայում Վիենայում ընթանում է ՄԷՄԳ-ի և Իրանի բանակցությունները, որտեղ քննարկվում է Իրանի միջուկային ծրագիրը: Այսօր կայացած հանդիպումից հետո գործակալության ղեկավարի տեղակալ Տերո Վարյորանտեն հայտարարել է, որ Թեհրանի կողմից արվող քայլերը կարելի է գնահատել որպես գործնական և կառուցողական, որոնք կարող են լուրջ ներդրում ունենալ հետագա համագործակցության հարցում: