Իրանը հնարավորություն կստանա օգտվել 2.8 մլրդ դոլարի իր ակտիվներից, որոնք սառեցվել էին նրա դեմ պատժամիջոցներ կիրառելու ժամանակ։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իրանն ու «վեցյակը» որոշում են կայացրել երկարաձգել չորս ամսով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
«Մենք կդադարեցնենք պատժամիջոցների գործողությունը և Իրանին հնարավորություն կտանք օգտվելու 2.8 մլրդ դոլարի ակտիվներից, որոնց նկատմամբ սահմանափակումներ էին գործում», — ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Միաժամանակ Քերին շեշտել է, որ Իրանի նավթային ակտիվների մեծ մասը կմնան սառեցված, քանի դեռ չեն ավարտվել բանակցությունները։
Հիշեցնենք, որ Իրանն ու «վեցյակը» նախատեսում էին բանակցություններն ավարտել այս տարվա հուլիսի 20-ին, սակայն որոշ անհամաձայնությունների պատճառով որոշում է կայացվել երկարաձգել դրանք ևս չորս ամսով։