տուն Քաղաքական Միջազգային Իրանը ցանկանում է գազ արտահանել Եվրոպա Nabucco-ի միջոցով

Իրանը ցանկանում է գազ արտահանել Եվրոպա Nabucco-ի միջոցով

85
0

1000px-Nabucco_Gas_Pipeline-en.svg

Իրանը ցանկանում է գազ առաքել Եվրոպային Nabucco գազամուղով, որի շահագործման սկիզբը նախատեսված էր 2018 թվականին։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին իրանական լրատվամիջոցներին։

Փոխնախարարի խոսքերով՝ Եվրոպան ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ առաքումները, իսկ Իրանը կարող է օգնել այդ հարցում իր գազի մեծ պաշարներով։ Պաշտոնյայի խոսքերով՝ վերջերս եվրոպական երկու պատվիրակություններ այցելել են Իրան, որպեսզի քննարկեն գազի առաքումների հնարավոր ուղիները։ Մաջեդիի կարծիքով՝ գոյություն ունեն տարբեր ուղիներ այն արտահանելու համար, այդ թվում՝ Թուրքիայի, Սիրիայի, Կովկասի և Սև ծովի տարածքներով։ Ըստ նրա՝ թուրքական գազուղին լավագույնն է ներկայացվածներից։

«Nabucco-ն անօգուտ է առանց Իրանի գազի», — ասել է նա։

Nabucco-ն նախագծվել է 2002 թվականին։ Այն կարող է Եվրոպա առաքել տարեկան մինչև 23 մլրդ խորանարդ մետր գազ։ Սակայն թուրմենական և իրանական գազերի արտահանման անհնարինության պատճառով նախագիծը ժամանակավորապես դադարեցվել էր։ Նախատեսված է, որ 3,300 կմ գազամուղի կառուցման համար եվրոպական կազմակերպությունները կծախսեն 7.9 մլրդ եվրո։