Իրանը ստեղծել է հրթիռային նոր համակարգ, որը համարվում է ռուսական Ս-300-ի արդիականացված տարբերակը: Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մոհամադ Հեջազին: Հաղորդում է Mehr գործակալությունը:
«Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին իրանցի փորձագետներին հանձնարարություն է տվել ստեղծելու Ս-300-ների հայրենական մոդելը, քանի որ Ռուսաստանը չեղարկել է Իրանին այդ համակարգերի մատակարարման պայմանագիրը», — ասել է նա:
Տեղեկացնենք, որ 2007 թվականի ստորգրված պայմանագիրը Ռուսաստանը չեղյալ էր հայտարարել 2010 թվականին` հետևելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների բանաձևին: