տուն Քաղաքական Միջազգային Իրանը պատրաստ է զորքեր մտցնել Իրաքի տարածք, եթե իսլամիստները վտանգեն շիայական սրբավայրերը

Իրանը պատրաստ է զորքեր մտցնել Իրաքի տարածք, եթե իսլամիստները վտանգեն շիայական սրբավայրերը

100
0

351104_Abdolreza-Rahmani-Fazli

Իրանը թույլ չի տա ծայրահեղականներին սուննիական «Իսլամական պետություն» խմբավորումից վնաս հասցնել Իրաքում շիայական սրբատեղիներին, որոնք գտնվում են Նաջաֆ և Քերբելա քաղաքներում, և պատրաստ է զորքեր մտցնել Իրաքի տարածք՝ դրանք պաշտպանելու համար։ Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին։ Հաղորդում է «Ինթիհաբ» կայքը։

«Նախագահ Հասան Ռուհանին, կառավարության հետ խորհրդակցության ժամանակ, ասել է, որ Իրանը կուղարկի լավագույն զորքերը, եթե Իսլամական պետության կողմից վտանգ լինի այդ քաղաքներին, որպեսզի պաշտպանեն դրանք։ Ներխուժումն ամբողջությամբ կհամաձայնեցվի Իրաքի իշխանությունների հետ և ուղղված կլինի ոչնչացնելու Իսլամական պետությանը»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ իսլամական պետություն խմբավորման գրոհայինները զգալի առավելություն են ստացել Իրաքի  Սիրիայի տարածքում վերջին շաբաթների ընթացքում՝ գրավելով բազմաթիվ բնակավայրեր։