տուն Քաղաքական Միջազգային Իրանը պատրաստ է աշխարհում նավթի գները հասցնել 20 դոլարի

Իրանը պատրաստ է աշխարհում նավթի գները հասցնել 20 դոլարի

219
0

110722013_oil_and_gas

Իրանն ու Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 4-ին ակնհայտ հակամարտության մեջ են մտել նավթի արդյունահանման ծավալների պատճառով: Ինչպես գրում է The Financial Times-ը, Իրանը ցանկանում է ավելացնել նավթի արդյունահանումը, չնայած այն հանգամանքին, որ ՕՊԵԿ-ը չի ավելացրել այդ կազմակերպության անդամ երկրների կողմից արդյունահանման քվոտան` 30 մլն բարելը:

Չնայած ՕՊԵԿ-ի սահմանափակումներին, Իրաքն ու Իրանը ցանկանում են ավելացնել արդյունահանումը: Թեհրանը հույս ունի, որ իրեն կհաջողվի թոթափել բոլոր պատժամիջոցները և ավելացնել արդյունահանումը ներկայիս 2,7 մլն բարելից` այն հասցնելով 4 միլիոնի: «Մենք հասցնելու ենք 4 մլն բարելի, եթե նույնիսկ նավթի գները հասնեն 20 դոլարի», — ասել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն: Եթե Իրանը գնա այս քայլին, ՕՊԵԿ-ը ստիպված է լինելու նվազեցնել անդամ երկրների արդյունահանման քվոտաները, որպեսզի գները կտրուկ անկում չապրեն:

Իրանի կտրուկ հայտարարությունները կապված են Սաուդյան Արաբիայի հետ, ով ՕՊԵԿ-ի առաջատարն է և այն երկիրն է, ում հետ պետք է բանակցի Իրանը, քանի որ հենց Սաուդյան Արաբիան է, որն օրական արդյունահանում է 10 մլն բարել նավթ եւ ստիպված է լինելու ամենաշատը կրճատել նավթի արդյունահանման ծավալները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here