Թեհրանը խզել է նավթային մեծ պայմանագիրը Չինաստանի հետ, որի ընդհանուր գինը կազմում էր 2,5 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Պայմանագրով չինական կողմը պետք է ավելի քան հարյուր նավթահոր բացեր, սակայն նա չի կատարել իր պարտավորությունը: Ավելի վաղ Իրանի նավթի նախարարը զգուշացրել էր չինական CNPC նավթագազային ազգային կորպորացիային, որ 90 օր անց պայմանագիրը կխզվի։
Չինական կողմն այս տեղեկությունը չի մեկնաբանում: