Իրանի օրենսդիրները օրինագիծ են մշակել, որը կստիպի կառավարությանը ուրանը մինչև 60% հարստացնել այն դեպքում, եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի երկրի դեմ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրանական The Press TV հեռուստաընկերությանը:
Օրինագիծն արդեն ստորագրվել է 100 օրենսդիրների կողմից և ուղարկվել Մեջլիսի խորհուրդ՝ հաստատման:
Նշենք, որ օրինագիծը սկսել են մշակել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի անդամները օրինագիծ են ներկայացրել եկող տարի իրանական նավթի արտահանումը բոյկոտելու մասին: