Իրանի նավթի նախարար Բիջան Բժնոմդար Զանղավեն ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում Իրանը կնվազեցնի գազի գինը Թուրքիայի համար։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք նվազեցնել նավթի գները, որոնք առաքում ենք այդ երկիր, սակայն միայն այն դեպքում, եթե Թուրքիան մեծացնի Իրանից ներկրվող գազի ծավալները», ասել է նախարարը՝ հավելելով, որ Թուրքիայի գազային շուկայում Իրանի մասնաբաժնի ծավալը մեծ նշանակություն ունի Իրանի համար։
Ավելի վաղ, Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն ասել էր, որ գները, որոնք առաջարկում է Իրանն իր գազի համար, ձեռնտու չեն Թուրքիայի համար։ 2011 թվականին Թուրքիան դիմել էր միջազգային արբիտրաժային դատարան՝ վիճարկելով Իրանի գազի գները։