Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ այսօր օրակարգում դրված է նոր տեսակի զենքեր ստեղծելու հարցը, որը կնպաստի երկրի ռազմական հզորացմանը։
Այս կապակցությամբ բրիգադի գեներալը նշել է, որ մի շարք նոր տեսակի հրթիռային համալիրների ստեղծումը պետք է ավարտվի տեղական օրացույցով մինչև ընթացիկ տարվա վերջը։ Այդ ժամկետները սահմանել է ինքը Դեհգանը։
Նախարարն ընդգծել է, որ ոչ միայն կարևորվում է հրթիռների հեռահարությունը, այլև հակառակորդի կողմից արձակված ակտիվ արգելքները հաղթահարելու և ռադարների համար աննկատ մնալու ունակությունը։