Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգենեն հայտնել է, որ Իրանը մտադիր է շուկա վերադառնալ պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց անմիջապես հետո: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Իրանը մտադիր է կես տարվա ընթացքում վեցյակի կողմից ստանալ նավթն արտահանելու մասին հայտարարություն: Իրանի նավթային արդյունաբերության նախարարը հայտնել է. «Մենք հուսով ենք՝ վեց ամսվա ընթացքում վեցյակից համաձայնություն ստանալ և ջանքեր չենք խնայի դրա համար»: