ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Խազաին ամեն տարի այս ժամանակ ընթացող քննարկումներում, որի ժամանակ վերահաստատվում են երկրների լիազորությունները, հայտարարել է, որ «չի ճանաչում Իսրայել պետության գոյությունը»:
Փորձագետները նշում են, որ սա աննախադեպ է, որովհետև այդ քննարկումները կրում են բացառապես ձևական բնույթ: Սակայն Իրանը միակն է, որը քննարկման ժամանակ հայտարարեց մեկ այլ երկրին չճանաչելու մասին: Այս դեմարշը ոչ մի քաղաքական հետևանք չի ունենա, սակայն ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորը հայտարարել է, որ «Իրանը հատում է կարմիր գծերը և վտանգում է տարածաշրջանի կայունությունը». «Մենք միշտ զգուշացնում ենք` չհավատալ ժպիտներին: Դեռ չի չորացել այաթոլլաների ռեժիմի և «Վեցյակի» միջև համաձայնագրերի տակ դրված ստորագրությունների թանաքը, Իրանն արդեն ցուցադրեց իր իրական դեմքը», — ասել է դեսպանը:
Իրանի հայտարարությունը դատապարտել է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը: