տուն Քաղաքական Միջազգային Իրանը ձգտելու է որքան հնարավոր է արագ հասնել Վեցյակի հետ եզրափակիչ փաստաթղթի...

Իրանը ձգտելու է որքան հնարավոր է արագ հասնել Վեցյակի հետ եզրափակիչ փաստաթղթի ստորագրմանը

138
0

Iran640_2

Թեհրանը բոլոր ջանքերը կգործադրի «Վեցյակի» հետ ամենակարճ ժամկետում վերջնական համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին երեկ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Հաղորդում է FARS գործակալությունը։

«Բանակցությունները չեն ենթադրում գործընկերների նկատմամբ կույր վստահություն, սակայն մենք չպետք է բաց թողնենք հնարավորությունը, և մենք ձգտելու ենք որքան հնարավոր է արագ ստորագրել եզրափակիչ և համապարփակ համաձայնագիրը», — ասել է նախարարը։ Նա նշել է, որ Իրանն ամեն ինչ արել է՝ ապացուցելու, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, և տարակուսանք է հայտնել իսրայելական կողմի արաձագանքի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Իրանն ու «Վեցյակը» ստորագրել են համաձայնագիր, որով Իրանը զգալի սահմանափակում է իր միջուկային ծրագրի իրականացումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here