տուն Աշխարհ Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները

Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները

295
0

Չորեքշաբթի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդել է, որ հրթիռային հարվածներ են հասցվել Իրաքում ԱՄՆ ռազմակայաններին։ «Նահատակ Սուլեյմանի» կոչվող գործողությունն իրականացվել է ի պատասխան հունվարի 3-ին Իրաքում ԱՄՆ զինված ուժերի հատուկ գործողության հետևանքով իրանցի ռազմահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության։

Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանը հաստատել է այս տեղեկատվությունը: Նա նշել է, որ 17: 30-ի սահմաններում Իրանը արձակել է ավելի քան 10 բալիստիկ հրթիռ՝ Իրաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների և կոալիցիայի վրա: «Հասկանալի է, որ հրթիռների արձակումն իրականացվել է Իրանից»,- ասել է Հոֆմանը: Նա նշել է, որ հարվածները հասցվել են Ալ-Ասադ և Էրբիլ քաղաքներում գտնվող ռազմաբազաներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժեի և կոալիցիայի աշխատակիցները: