Իրանը հրավեր չի ստանա մասնակցելու Սիրիայի հարցով համաժողովին, որը կայանալու է Շվեյցարիայում։ Նման հայտարարություն են արել ամերիկյան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ պետքարտուղարության ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը, ամերիկացի պաշտոնյաների խոսքերով՝ Իրանի բացակայությունը թե՛ բուն համաժողովում, և թե՛ ներսիրիական կարգավորման հարցում պայմանավորված է հակամարտության նկատմամբ Իրանի դիրքորոշմամբ։ Եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, ամերիկացիները չեն պատրաստվում հրավիրել այդ երկրի համաժողովին կամ աջակցել նման հնարավորությանը։
Առաջիկայում Իրանի մասնակցության հնարավորությունը «Ժնև 2»-ին քննարկելու են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին։