Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ անձինք զինված հարձակում էին գործել իրանցի դիվանագետի վրա, սակայն, ինչպես հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարզիա Աֆհամը, դիվանագետը ծանր վիրավոր է, բայց չարագործներին չի հաջողվել հասնել իրենց նպատակին։
«Մենք կապ ենք հաստատել Եմենի պաշտոնական ներկայացուցիչների հետ և վերահսկում ենք այդ հարցը։ Հարկ եմ համարում նշել, որ ավելի վաղ տարածված տեղեկությունը, որ մեր դիվանագետը մահացել է, չի համապատասխանում իրականությանը», — Աֆհամի խոսքերն է փոխանցում իրանական ISNA գործակալությունը։
Իրանական կողմը նաև հայտարարել է, որ միանշանակ խիստ դատապարտում է Իրանը ներկայացնող անձի նկատմամբ զինված հարձակումը։