Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունքներ չտան: Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այս մասին հայտնել է սեպտեմբերի 3-ի Մեջլիսում ելույթի ժամանակ:
«Եթե մինչեւ սեպտեմբերի 5-ը (միջուկային գործարքի եվրոպացի մասնակիցների հետ) բանակցություններն արդյունք չտան, ապա մենք կհայտարարենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին»,-Ռոուհանիի խոսքը մեջբերված Է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: Նա հավելել Է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»: Նախագահը նշել Է, որ այսօր քննարկման հիմնական թեման իրանական ածխաջրածինների արտահանման հարցն Է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: