Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ Իրանը հետևում է «վեցյակի» հետ բանակցություններում ստանձնած պարտավորություններն ու դադարեցրել է մինչև 20% ուրանի հարստացման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Իրանում հարստացված ուրանի պաշարները զգալիորեն կրճատվել են վերջին 4 տարիների ընթացքում։ Այժմ հարստացված ուրանի պաշարները կազմում են 161 կգ։
Համեմատության համար ասենք, որ նախորդ տարվա նոյեմբերին մինչև 20% հարստացված ուրանի պաշարները կազմում էին 196 կգ։