Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունները կազմակերպել է Իսրայելը: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարությունում:
«Պայթյուններն անմարդկային հանցագործություններ են, որոնք կազմակերպվել են իսրայելցիների և նրանց վարձկանների կողմից»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիյե Աֆհամը: Հաղորդում է IRNA գործակալությունը:
Հիշեցնենք, որ առավոտյան կրկնակի ահաբեկչության ժամանակ` երկու մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, 150-ը ստացել են վնասվածքներ: Զոհվել է նաև Իրանի դեսպանատան կցորդը: