Իրանը բանակցություններ է սկսել առաջատար էներգետիկ ընկերությունների հետ։ Այս մասին The Financial Times-ին ասել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն։ Հաղորդում է Press TV-ն։
Նրա խոսքերով՝ Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը բանակցություններ է վարում եվրոպական էներգետիկ ընկերությունների հետ՝ պատժամիջոցներից հետո Իրանում ներդրումներ կատարելու համար։ Ոչ ուղղակի բանակցություններ վարվում են նաև ամերիկյան ընկերությունների հետ։
Ցուցակում են ֆրանսիական Total-ը, բրիտանական Shell-ը, իտալական Eni-ն, նորվեգական Statoil-ը։