Իրանական «Ջամ-է-ջամ» թերթը, որը պատկանում է «Իրանական պետական ռադիո և հեռուստատեսություն» կազմակերպությանը, հետաքրքիր կերպ է լուսաբանել Չեմպիոնների լիգայի «Ատլետիկո» — «Չելսի» հանդիպումը։
Լրագրողները ֆոտոշոփի միջոցով մաքրել են «Ադրբեջան՝ կրակի երկիր» լոգոն մադրիդցիների մարզաշապկի վրայից։