տուն Քաղաքական Միջազգային Իրանական դատարանն արգելափակել է Instagram-ը

Իրանական դատարանն արգելափակել է Instagram-ը

46
0

urlԻրանական դատարանը որոշում է ընդունել երկրի տարածքում արգելափակել Instagram սոցիալական ցանցը: Այս մասին հաղորդում է Mehr News լրատվական գործակալությունը:

Որոշումն ընդունվել է քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքն ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ վերջնական որոշում պիտի կայացնի կապի նախարարությունը: Ներկա պահին ցանցի ծառայությունները շարունակում են հասանելի մնալ երկրի տարածքում:

Իրանի իշխանություններն իրականացնում են երկրի համացանային տիրույթի և սոցիալական ցանցերի ակտիվ զտում: Մասնավորապես, 2009թ.-ից իրանցիների համար արգելափակված են Twitter-ը, Facebook-ը и YouTube-ը: Իսկ 2012թ.-ից երկրում գործում է համացանցի վերահսկողության հատուկ գործակալություն: