տուն Հասարակություն Առողջապահություն Իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի. Արսեն Թորոսյան

Իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի. Արսեն Թորոսյան

375
0
NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և զուգահեռ գրել.

«Նկարում Առողջապահության նախարարության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։

Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին։

Կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի»: