Այսօր ԱԺ-ում լրագրողները փորձել են հարց ուղղել Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանին, ով ի պատասխան լրագրողների հարցերի, վերջիններիցս հետաքրքրվել է, թե որտեղ է զուգարանի տեղը. «Ես առաջին անգամ եմ այստեղ, ո՞ր կողմում է զուգարանը, իսկ հարցերին չեմ պատասխանի»,- ասել է նախարարը, որից հետո լրագրողները պնդել են, որ նախարարը պատասխանի որդու հետ կապված մի քանի հարցերի կամ մի քանի բառով նկարագրի, թե գործն ինչ փուլում է, որին ի պատասխան Յուրի Վարդանյանը նշել է.«Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, իսկ իմ որդու հետ կապված՝ առավել ևս, ամեն ինչ նորմալ է, ես բացարձակապես անհանգստանալու խնդիր չունեմ»: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, արդյոք մամուլի հրապարակումները համապատասխանում են իրականությանը, նա պատասխանել է.«Իրականում ոչ մի բան էլ տեղի չի ունեցել»: Լրագրողների այն դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ դուք հրաժարական եք տալու, նա պատասխանել է.«Լավ էլի, այս ինչեր եք խոսում»: Այլ հարցերի նախարարը չի պատասխանել:
Էմմա Պալյան