տուն Քաղաքական Միջազգային Իտալիան և Ֆրանսիան կօգնեն Ուկրաինային նավթ և գազ արդյունահանել

Իտալիան և Ֆրանսիան կօգնեն Ուկրաինային նավթ և գազ արդյունահանել

220
0

03731468

Սև ծովում նավթարդյունահանման համար կներդրվի մոտ 4 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով Ուկրաինայի կառավարությունում վարչապետ Նիկոլայ Ազարովի ունեցած ելույթին:

«Այսօր մենք կքննարկենք հանձնարարականի նախագիծը, որը սկիզբ կդնի Սև ծովի շելֆում նավթի և գազի արդյունահանմանը միջազգային էներգետիկ ընկերությունների կողմից` Eni (Իտալիա) և Electricite de France (Ֆրանսիա): Այս ներդրումային ծրագրի շրջանակներում կներդրվի մոտ 4 մլրդ դոլար, իսկ արդյունահանումը կավելանա 2-3 մլն տոննայով», — ասել է Ազարովը:

Ըստ որոշ հետազոտությունների` Սևծովյան շելֆում նավթի պաշարները կազմում են 4-13 տրլն խորանարդ մետր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here