Իտալիայի Պարմա քաղաքում տեղ ունեցած Պիցցայի պատրաստման աշխարհի առաջնության հաղթող է ճանաչվել ավստրալիացի խոհարար Ջոնի դի Ֆրանչեսկոն։ Նա պիցցա է պատրաստել վաղ հասակից, իսկ նրա 400 Gradi ռեստորանը մասնագիտացված է պիցցա պատրաստելու մեջ։
Միջոցառմանը մասնակցել են աշխարհի 35 երկրների ավելի քան 600 խոհարարներ։ Գրում է Kedem-ը։
Առաջնության կանոնների համաձայն՝ մասնակիցները պետք է պատրաստեին 35 սանտիմետր տրամագծով «Մարգարիտա» պիցցա՝ օգտագործելով տոմատ, պանիր, սխտոր, ձիթապտղի յուղի և աղ։
Այսպիսով, աշխարհի ամենահամեղ պիցցան համտեսելու համար հարկավոր է մեկնել Ավստրալիա։