Իտալիայի համացանցային ակտիվիստները ստեղծել են Mafialeaks կայքը, որը նախատեսված է գանգստերներին և մաֆիայի ներկայացուցիչներին բացահայտելու համար:
Կայքը ստեղծողները մտադիր են այստեղ տեղեկություններ հավաքել իտալական գանգստերների հանցագործությունների մասին տուժածների, ինչպես նաև մաֆիայի նախկին գործընկերների անանուն հտապարակումների միջոցով: Ստացված տեղեկությունները կուղարկվեն մաֆիայի դեմ պայքարի գերատեսչություններ: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Իտալիայի իշխանությունները հավանություն են տվել ակտիվիստների նախաձեռնությանը, սակայն նշել են, որ Mafialeaks-ը կարող է մաֆիոզների կողմից վրեժխնիր լինելու միջոցի վերածվել: