«Կոզա Նոստրա» սիցիլիական մաֆիայի պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյի մերձավոր շրջապատից 30 մաֆիոզներ ձերբակալվել են Իտալիայի ոստիկանության կողմից Սիցիլիայի Տրամպանի քաղաքում այսօր լուսադեմին: Այս մասին հաղորդում է իտալկան ANSA գործակալությունը:
Բացի կարաբինյերներից, համատեղ այս օպերացիային մասնակցել են նաև Ֆինանսական գվարդիան, Մաֆիայի դեմ ազգային դեպարտամենտի աշխատակիցները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: Բացի Մեսսինայի քրոջից, ձերբակալվել են նաև նրա այլ ազգականներ: Բոլորին մեղադրանք է առաջադրվել մաֆիոզ գործունեություն իրականացնելու համար, այդ թվում դրամաշորթման, փողերի լվացման համար:
Ինքը Մատեո Մեսինա Դենարոն փախուստի մեջ է: Նա «Կոզա Նոստրան» գլխավորում է 1993 թվականից, երբ ձերբակալվեց դրա պարագլուխներից մեկը՝ Տոտո Ռիինին: