տուն Աշխարհ Իտալիայում հայտարարվել է «տնտեսական արտակարգ իրավիճակ»

Իտալիայում հայտարարվել է «տնտեսական արտակարգ իրավիճակ»

157
0

Իտալիայի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ուղղված միջոցառումները, հայտնում է Newsru-ն։ 

Երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրահանգել է կիրակիից փակել բոլոր ձեռնարկություններն ու կազմակերպությունները, բացառությամբ նրանց, որոնց գործունեությունը կենսական նշանակություն ունի։  Կոնտեն ձեռնարկված միջոցներն անվանել է «տնտեսական արտակարգ իրավիճակ»:

Բաց կլինեն միայն սննդի խանութները, դեղատները, բանկերը և փոստային բաժանմունքները։ Կգործեն նաև հասարակական տրանսպորտը, առաքման ծառայությունները, առաջին անհրաժեշտության ապրանքներ արտադրող ձեռնարկությունները: