Իտալական Պադովայում ստեղծել են աշխարհի ամենախորը լողավազանը։ Այն կառուցվել է Մոնտեգրոտո-Տերմե առողջարանի մերձակայքում և ունի 40 մետր խորություն։
Լողավազանը կոչվում է Y-40։ Y տառը վերցված է հունական այբուբենից և նշանակում է ներքև՝ Yupo։ Լողավազանն ունի բոլոր հնարավորությունները՝ ստորջրյա լողն ապահովելու համար։ Այն կունենա նաև սուզվել վարժեցնող մասնագետներ։ Այս լողավազանը շուտով կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենախորն աշխարհում։ Նախորդ ամենախորը լողավազանը գտվում է Բելգիայում. Nemo 33 անունը կրող լողավազանն ունի 33 մետր խորություն։