Իտալիայում ավելի քան մեկ միլիոն մարդ գումար է վաստակում` զբաղվելով քաղաքականությամբ: Ինչպես գրում է The Local-ը, հղում կատարելով իտալական արհմիություններին, այս ցուցանիշով «քաղաքականությունը» դարձել է երկրի ամենամեծ ոլորտը:
Il Fatto Quotidiano-ն գրում է, որ ավելի քան 1,1 մարդ այս կամ այն կերպ աշխատում է երկրի կառավարությունում կամ նրա հետ. «Պետական միջոցների մեծ մասն ուղղվում է 487 հազար խորհրդատուների վճարմանը: Բացի այդ, 390 հազար մարդ աշխատում է քաղաքական կուսակցություններում», — նշվում է նյութում: