տուն Քաղաքական Միջազգային Իտալիայի վարչապետը վստահության քվե կխնդրի խորհրդարանից

Իտալիայի վարչապետը վստահության քվե կխնդրի խորհրդարանից

157
0

LETTA ALLE 12.30 AL QUIRINALE

Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան պատրաստվում է վստահության քվե խնդրել երկրի խորհրդարանից և այդ հարցով հոկտեմբերի 2-ին դիմել օրենսդիրին։ Այս մասին նա  հայտարարել է երեկ՝ հանդիպելով Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին։

«Չորեքշաբթի, հնարավոր է, մենք գնանք խորհրդարան և երկու պալատներից վստահության քվե պահանջենք։ Յուրաքանչյուրն այստեղ իր պատասխանատվությունը կստանձնի։ Ես մտադիր չեմ ամեն գնով իշխանության մնալ։ Անհրաժեշտ է վստահություն, որպեսզի շարունակենք այս ծրագիրը։ Եթե չլինի, ապա կլինեն հետևություններ», — ասել է Լետան։

Գործադիր մարմնում խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ շաբաթ օրը Սիլվիո Բերլուսկոնիի «Ազատության ժողովուրդը» հայտարարել է, որ դուրս է գալիս կառավարական կոլաիցիայից, քանի որ նման կազմով չի կարողանում իրականացնել նախընտրական խոստումները։ Այս պահին երկրի խորհրդարանում Լետային անհրաժեշտ է 161 պատգամավորի աջակցություն, սակայն վստահության քվե պատրաստ են տալ 143-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here