Իտալիայի հավաքականի մարզչական շտաբը Ռեսիֆե քաղաքում հաստատված շոգ եղանակի պատճառով մտադիր է խնդրել ՖԻՖԱ-ին՝ այսօր Կոստա Ռիկայի հետ խաղի ժամանակ թույլատրել լրացուցիչ ընդմիջումներ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Մունդիալ 2014-ում հերթական խաղին ընդառաջ՝ մարզչական շտաբը խնդրել է երկու լրացուցիչ ընդմիջում, որի ժամանակ ֆուտբոլիստները մի փոքր կհանգստանան և ջուր կխմեն։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ֆուտբոլային ղեկավարությունն ընդառաջել է այս խնդրանքին։ Ակնկալվում է, որ իտալացիները մերժում կստանան, քանի որ կանոնակարգի համաձայն՝ լրացուցիչ ընդմիջումները տրվում են, եթե տվյալ պահին ջերմաստիճանը բարձր է +32-ից։ Այսօր Ռեսիֆեում սպասվում է +27 աստիճան։