Իտալիայի կառավարությունը պատրաստվում է Պովելյո կղզու վրա կառուցել լյուքս դասի հյուրանոց, որը գտնվում է Վենեցիայի մերձակայքում, ուր նախկինում տեղակայված է եղել բանտ և հիվանդանոց, որտեղ պահվել են ժանտախտով հիվանդները: Երբ հյուրանոցը պատրաստ լինի, այն կհանվի աճուրդի, ինչը թույլ կտա կրճատել պետական պարտքը: Այս մասին հաղորդում է the Huffington Post-ը:
Պատմությանը հայտնի է, որ ժանտախտի ժամանակ, որը դարեր առաջ մոլեգնել էր այս շրջանում, Պովելյե կղզու վրա մահացել է 10 հազար մարդ, որոնց բոլորին այրել են: 1922 թվականին այստեղ բացել են հոգեբուժարան, որում բուժել են վտանգավոր հանցագործերի:
Ավանդության համաձայն` այստեղ կան բազմաթիվ ուրվականներ, իսկ հողի կեսը պատված է այրված հիվանդների աճյուններով: