Իտալիան, որպես համաճարակի նոր կենտրոն, աշխահի համար կորոնավիրուսից քաղած իր դասերն ունի: Այս բնաբանով է The New York Times-ը սկսում կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիայի ձախողմանը նվիրված հոդվածը:
Կորոնավիրուսը մեկուսացնելու և մարդկանց շարժը սահմանափակելու քայլերը պետք է շուտ, սահուն արագությամբ խստորեն կիրառվեին:
Ներկայումս Իտալիայում գրանցվել է ավելի քան 53.000 վարակի և 4.800 մահվան դեպք, և այս տվյալները շարունակում են աճել:
Իտալիան, որպես մահվան ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկիր, գերազանցել է Չինաստանին`դառնալով համաճարակի էպիկենտրոնը:
Իտալիայի կառավարությունն անգամ բանակ էր ուղարկել Լոմբարդիայում վերահսկողությունն ամրապնդելու համար, որտեղ մարդկանց դիակները եկեղեցում էին կուտակվել:
Այնուհետև, իշխանությունները խստացրին համապետական արգելափակումները. փակեցին այգիները, արգելեցին բացօթյա գործողությունները՝ ներառյալ տնից հեռու քայլելն ու վազելը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն շատ ծայրահեղ հայտարարություն արեց. նա ասաց, որ ստեղծված իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկրի ամենաբարդ ճգնաժամն է: Միևնույն ժամանակ, վարչապետը հայտարարեց, որ երկրում կփակեն այն գործարաններն ու արտադրությունները, որոնց արտադրանքն էական նշանակություն չունի. սա հսկայական տնտեսական զոհաբերություն է, որը նպատակ ունի վերացնել վիրուսը և պաշտպանել մարդկանց կյանքը:
Բայց Իտալիայի ողբերգությունից հետո նրա եվրոպական հարևաններն ու Միացյալ Նահանգները զգուշացան: Այս երկրներում նույնպես աճի տեմպերը գրեթե նույն զարգացումներն են ունենում: Իտալիայի փորձը ցույց է տալիս, որ տուժածների ինքնամեկուսացումն ու բնակչության տեղաշարժի սահմանափակումն անհրաժեշտ էր ավելի շուտ սկսել:
Չնայած այն հանգամանքին, որ այսօր Իտալիայում կիրառվում է աշխարհում գործածվող խստագույն միջոցառումներից մի քանիսը, այնուամենայնիվ, այդ քայլերից շատերը բավականին դանդաղորեն են կիրառվել, քանի որ իշխանությունները ձգտում էին պահպանել քաղաքացիական ազատությունները, ինչպես նաև տնտեսությունը:
«Դրանից հետո մենք սկսել ենք վազել»,- ասել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սանդրա Զամպան և ընդգծեց, որ Իտալիան հնարավորինս ամեն բան անում է և կարող է կիսվել իր փորձառությամբ:
«Մենք աստիճանաբար փակվեցինք, ինչպես դա անում է Եվրոպան: Նույն կերպ են վարվում նաև Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը: Ամեն օր մի քիչ փակվում ես, մի փոքր հրաժարվում ես նորմալ կյանքից, քանի որ վիրուսը նորմալ կյանքով ապրելու հնարավորություն չի ընձեռում»,- նշել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը:
Միևնույն ժամանակ, Իտալիայի որոշ պաշտոնյաներ չէին կարողանում դուրս գալ ֆանտաստիկայի ժանրից. նրանք խուսափում էին ցավոտ որոշումներ կայացնելուց: Այդ ընթացքում վիրուսն «օգտվում էր» այդ ինքնաբավարավածությունից:
Իտալիայի սահմաններից դուրս գտնվող կառավարություններին այժմ սպառնում է նույն սխալները կրկնելու, վտանգավոր ճանապարհով անցնելու աղետալի իրավիճակը:
Եվ ի տարբերություն Իտալիայի, որն իրեն կոդավորել է որպես արևմտյան ժողովրդավարության հետնորդ, մնացած երկրներն արդարացման քիչ տարբերակներ ունեն:
Իտալացի պաշտոնյաները նաև ընդգծել են, որ ներկայիս ժամանակների համար համաճարակն աննախադեպ էր: Նրանք պնդում են, որ կառավարությունն արագ և կոմպետենտ է արձագանքել իրավիճակին, անմիջապես, կտրուկ կերպով, գործել է գիտնականների խորհուրդների համաձայն, տնտեսական տեսանկյունից ավելի ավերիչ միջոցներ է ձեռնարկել, քան իր եվրոպացի գործընկերները:
Նրանց գրանցած գործողությունները ցույց են տալիս, թե որքան հնարավորություններ են բաց թողել ու ինչ ծայրահեղ սխալներ են գործել:
Բռնկման առաջին իսկ օրերին վարչապետ Կոնտեն և ուրիշ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ձգտում էին նվազեցնել այդ սպառնալիքը՝ ստեղծելով խառնաշփոթ և անվտանգության կեղծ զգացողություն, որը վիրուսին տարածվելու հնարավորություն էր տալիս:
Նույնիսկ այն ժամանակ, երբ Իտալիայի կառավարությունը վիրուսը հաղթահարելու համար անհրաժեշտ համարեց համընդհանուր արգելք կիրառել, նա չկարողացավ իր քաղաքացիներին համոզել, որպեսզի նրանք պահպանեն սահմանափակումների կանոնները:
«Լիբերալ ժողովրդավարությունում դա կիրառելը հեշտ չէ»,- ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ և Իտալիայի առողջապահության նախարարի բարձրագույն խորհրդական Վոլտեր Ռիկիարդին, որը պնդում է, թե Իտալիայի կառավարությունը գործել է իրեն հասանելի գիտական ուղեցույցների համաձայն:
Այն կարող էր Իտալիայում երբեք չբռնկվել
Կորոնավիրուսի կյանքը կարող է 10 օր տևել:
Հունվարի 21-ին, մինչ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրին, որ թաքնված վիրուսի դեպքերը «կդիտվեն որպես անմահության համար ամոթի սյուն», Իտալիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը հյուրընկալեց Չինաստանի պատվիրակությանը Սանտա Սեսիլիայի ազգային ակադեմիայում կայանալիք համերգին՝ կատարելով Իտալիա-Չինաստան մշակույթի և զբոսաշրջության տարվա բացումը:
Երկրի քաղաքական գործիչները մտահոգ էի տնտեսությամբ ու ժողովրդին կերակրելով և ի վիճակի չեղան ընդունելու վիրուսին դիմադրելու իրենց անկարողությունը:
Արդեն հունվարի վերջին Իտալիայի աջ ուժերի ներկայացուցիչներն իրենց նախկին դաշնակից և ներկայիս քաղաքական թշնամի վարչապետ Կոնտեին հորդորեցին կարանտինացնել հյուսիսային շրջանների դպրոցականներին, որոնք վերադարձել էին Չինաստանում անցկացրած արձակուրդից: Այդ երեխաներից շատերը չինացի ներգաղթյալ ընտանիքներից են:
Պարոն Կոնտեն մերժեց առաջարկը և պատասխանեց, որ հյուսիսային նահանգապետերը պետք է վստահեն կրթության և առողջապահության մարմինների կայացրած որոշումներին, որոնք, նրա խոսքով, նման բան չեն առաջարկել:
Բայց վարչապետ Կոնտեն նաև ապացուցեց, որ լուրջ է վերաբերվում վարակի տարածման սպառնալիքին: Հունվարի 30-ին նա արգելափակեց բոլոր չվերթները դեպի Չինաստան և հակառակը:
«Մենք Եվրոպայում առաջին երկիրն ենք, որ նման կանխարգելիչ միջոց է ընդունել», — ասաց նա: