Ադրբեջանի արտգործնախարարությունը կատարել է իտալացի երգիչ Al Bano-ի խնդրանքը և նրա անունը հանել է այն մարկանց ցուցակից, ում արգելված է մուտք գործել Արբեջան:
Այդ մասին հայտարավել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության էջում: Նշվում է, որ Al Bano-ն գրավոր խնդրել էր իր անունը հանել non-grata անձանց ցուցակից:
Նշենք, որ այս ամիս Բաքվում իտալական աստղերի մասնակցությամբ համերգ տեղի կունենա, ուր հանդես կգա նաև Al Bano-ն:
Հիշեցնենք , որ Ադրբեջանում ոչ ցանկալի անձանց ցուցակը ներառում է այն գործիչներին, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ: