տուն Քաղաքական Միջազգային Իտալական ընտանիքն իր տան նկուղում գանձ է հայտնաբերել

Իտալական ընտանիքն իր տան նկուղում գանձ է հայտնաբերել

70
0

h

Իտալական Սակկի ընտանիքը Բոլոնիայի մրջակայքում գտնվող իր քոթեջի նկուղում գանձ է գտել: Մինչև Սակկիների կողմից գնվելը կառույցը երկար տարիներ դատարկ ու կիսավեր է եղեկ: Այս մասին հաղորդում է Euromag-ը:

Գանձն իրենից ներկայացնում է ընդհանուր առմամբ 41 միլիոն հին իտալական լիրա արժողությամբ թղթադրամներ: Ամուսինները ցանկացել են դրանք փոխանակել եվրոյի, սակայն Bankitalia-ի կողմից մերժում են ստացել:

Բանկի ներկայացուցիչները հայտարարել են, որ լիրաների փոխանակման ժամկետը վաղուց ավարտվել է, և գտածոն ուղղակի թղթի թափոն է:.

Սակայն իտալական զույգը գործին իրավաբանների ու փորձագետների է ներգրավել և դատական գործընթաց սկսել: Ծայրահեղ դեպքում նրանք մտադիր են թղթադրամները վաճառել դրամահավաքներին: