Մոսկովյան մարզի Իվանտեեւկա քաղաքի «Խաշ» ռեստորանում փոխհրաձգության ժամանակ տուժել է Շչելկովո քաղաքից դատական կարգադրիչ Ղազար Գրիգորյանը։
Ինչպես հաղորդում է «112» Telegram-ալիքը, 38-ամյա Գրիգորյանը այդ հաստատությունում հանգստանալիս է եղել ընկերոջ հետ, երբ հարեւան սեղանի շուրջ նստած հյուրերը որոշել են տրավմատիկ զենքից օդ կրակել։ Կարգադրիչը եւ նրա ընկերը նկատողություն են արել կրակողներին եւ ի պատասխան վնասվածք են ստացել։ Գրիգորյանը հասցրել է կրակել տղամարդկանցից մեկի փորին։ Այժմ հետաքննության մեջ կարող են հայտնվել ոչ միայն ավազակները, այլեւ դատական կարգադրիչը։