Իսրայելական Մոդիին-Իլիթ քաղաքում ոստիկանները ձերբակալել են մի պատանու, ով մեղադրվում է մանուկ երեխա առևանգելու մեջ։ Պարզվել է, որ պատանին պարզապես ցանկացել է ունենալ փոքր եղբայր և հոգ տանել նրա մասին։ Այս մասին հաղորդում է Haaretz-ը։
14-ամյա պատանին մուտք է գործել մանկապարտեզ և ասել դաստիարակչուհուն, որ երեխաներից մեկի մայրը խնդրել է մանկապարտեզից տուն բերել իր երեխային։ Դաստիարակչուհին հավատացել է նրա խոսքերին և երեխային տվել այդ պատանուն։ Սուտը բացահայտվել է, երբ երեխայի մայրը եկել է մանկապարտեզ իր մանուկին տուն տանելու համար։ Կարճ ժամանակ անց երեխան հայտնաբերվել է առանց առողջական լուրջ խնդիրների։
Պատանին ոստիկանությանն ասել է, որ պարզապես ցանկացել է ունենալ փոքրիկ եղբայր։