Իսրայելի զինվորականները գնդակահարել են մի պաղեստինցու, որը արևմտյան ափում գտնվող ավտոբուսի կանգառից «ինքնաշեն» զենքից կրակ էր բացել: Այդ մասին հայտնում է զինվորական հատուկ ծառայությունը:
Իսրայելցիների կողմից ոչ ոք չի տուժել: «Իհուդ խա-ցալախ» ծառայության փրկարարները տեղեկացրել, որ պաղեստինցին «չեզոքացված» է:
Միջադեպը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Իսրայել և Պաղեստին կատարած այցի հետ: