Իսրայելցիներն ու պաղեստինցները շատ մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին տարածաշրջան կատարած երկօրյա այցից հետո: Այդ օրերի ընթացքում նա երեք անգամ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, ինչպես նաև բանակցել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ:
«Իսրայելցիներն ու պաղեստինցիները երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը երկար տարիների ընթացքում: Կարծում եմ, որ մենք մոտ ենք խաղաղությանը, բարգավաճմանն ու անվտանգությանը, ինչին արժանի են այս տարածաշրջանի բոլոր մարդիկ, այնքան մոտ ենք, որքան չենք եղել վերջին տարիներին»,- ասել է Քերին` խորհուրդ տալով լրագրողներին և շահագրգիռ կողմերին չհավատալ արտահոսքերին, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Հիշեցենք, որ երկու կողմերի միջև բանակցությունները վերսկսվել են հուլիս ամսին: Սպասվում է, որ Քերին այստեղ կժամանի արդեն հաջորդ շաբաթվա վերջին: