Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը մեկօրյա սուգ է հայտարարել ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Պաղեստինցիները մեծ հարգանք ունեն անկախության համար պայքարող հարավաֆրիկացու նկատմամբ:
«Մանդելան համաշխարհային կարևոր առաջնորդներից էր, ովքեր աջակցել են Պաղեստինի ժողովրդին՝ արդարության համար իր պայքարում», — հայտարարել է Աբասը:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, ով Մանդելայի նման Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է, հայտարարել է, որ հարավաֆրիկացի առաջնորդը մի մարդ էր, ով պատմություն է փոխել և դարձել նրա մի մասը. «Նելսոն Մանդելան մարդու իրավունքնեի համար մարտիկ էր»: