տուն Քաղաքական Միջազգային Իսրայելի վարչապետը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները

Իսրայելի վարչապետը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները

88
0

netanyahu_erdogan-564x272

Իսրայելը ցանկանում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքերով` Իսրայելը ցանկանում է, որպեսզի երկկողմ հարաբերությունները վերադառնան 2010 թվականի սկզբի մակարդակին: Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ մայիս ամսին «Ազտության նավատորմը», որը պաղեստինցիներին հումանիտար օգնություն էր տեղափոխում, ենթարկվեց իսրայելցի սահմանապահների հարձակման, ինչի հետևանքով թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել էր 9 թուրք:

Թեպետ իսրայելական կողմը պնդում է, որ զոհերն ինքնապաշտպանության հետևանքով են եղել, այդուհանդերձ, թուրքական կողմը պահանջում է ներողություն խնդրել այդ դեպքերի համար, ինչպես նաև փոխհատուցում տրամադրել զոհվածների ընտանիքներին: