Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ելույթին արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա այն որակել է ցինիկ և կեղծավոր։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Սա ցինիկ ելույթ էր, որը լի էր կեղծավորությամբ», — ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Իրանից ոչ թե խոսքեր է ակնկալում, այլ կոնկրետ գործեր։
Տեղեկացնենք նաև, որ նախօրեին, ելույթից առաջ, Իսրայելի վարչապետը հրահանգել էր ՄԱԿ-ում հրեական պետության ներկայացուցիչներին` բոյկոտել Ռուհանիի ելույթը։ Իսկ պատվիրակությունն, իր հերթին նշել էր, որ իսրայելական պատվիրակությունը ներկա կլինի Ռուհանիի ելույթներին միայն այն ժամանակ, երբ Իրանը կընդունի հոլոքոստի փաստը, կոչեր չի անի ոչնչացնելու հրեա ժողովրդին, ինչպես նաև կընդունի Իսրայել պետության գոյության փաստը։