Իսրայելի պաշտպանության նախարար Մաշե Յաալոնը ներողություն է խնդրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիից։ Այս մասին հաղորդվում է Իսրայելի ՊՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ, ոը տարածվել է նախօրեին ՊՆ ղեկավարին վերագրվող հայտարարության համար, որում նա իբր վիրավորել է Քերիին պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման չիրագործվող ծրագիր առաջարկելու համար։ Բացի այդ, ըստ իսրայելական պարբերականների, Յաալոնը Քերիին «միամիտ և ձանձրացնող մարդ» էր անվանել։
«Իսրայելն ու ԱՄՆ-ն ունեն ընդհանուր նպատակ Իսրայելի և պաղեստիցիների միջև խաղաղ բանակցությունների իրականացման հարցում, որոնք տեղի են ունենում Քերիի միջնորդությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։