տուն Քաղաքական Միջազգային Իսրայելի պաշտպանության նախարարը վիրավորել է ԱՄՆ պետքարտուղարին

Իսրայելի պաշտպանության նախարարը վիրավորել է ԱՄՆ պետքարտուղարին

192
0

987829323

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին ասել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի կրիտիկական հայտարարություններն ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքի վերաբերյալ հնչեցրած առաջարկների և պետքարտուղար Ջոն Քերիի վերաբերյալ համարվում են «վիրավորական և սխալ»։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Փսակին նաև հայտնել է, որ հատկապես զարմանալի են Յաալոնի մեկնաբանություններն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Իսրայելին և այդ երկրի անվտանգության ուժերին մեծածավալ օգնություն է ցուցաբերում։

Հիշեցնենք, որ Յաալոնը կտրականապես դատապարտել է պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելուն միտված ԱՄՆ-ի առաջարկները։ Նա, ըստ հեղինակավոր «Եդիոթ Ահրոնոթ» թերթի, Քերիին որակել է որպես «միամիտ և ձանձրացնող մարդ»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here