տուն Քաղաքական Միջազգային Իսրայելի ոստիկանությունը սպանել է ահաբեկչության մեջ մեղադրվող պաղեստինցուն (տեսանյութ)

Իսրայելի ոստիկանությունը սպանել է ահաբեկչության մեջ մեղադրվող պաղեստինցուն (տեսանյութ)

157
0

AZI_9849

Իսրայելի ոստիկանությունը սպանել է Թել Ավիվում 2012 թվականին իրականացված ահաբեկչության մեջ մեղադրվող պաղեստինցուն: Այս մասին հաղորդում է Haaretz-ը: Մուհամադ Աաթիզին սպանվել է երեքշաբթի օրը Բիլինում Իսրայելի հակաահաբեկչական ուժերի հետ բախման ժամանակ: Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Աաթիզին ձերբակալելու համար, սակայն նա թաքնվել է հարակից ժայռում և սպանվել է մի քանի ժամ դիմադրությունից հետո:

Աաթիզին ժամանակին մի քանի անգամ ձերբակալվել էր Իսլամական ջիհադ կազմակերպության հետ կապ ունենալու համար: Անցած տարի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ վիրավորվել էր 29 քաղաքացի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here