Իսրայելի հետ հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններում ներգրավված պաղեստինյան պատվիրակությունը հրաժարական է տվել,- հաղորդում է իսրայելական Haaretz-ը:
Հրաժարականի մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը: Նա հրաժարականը բացատրել է իսրայելական կողմի հետ բանակցություններում առաջընթացի բացակայությամբ:
Մահմուդ Աբբասը նշել է. «Մենք կամ պատվիրակներին կհամոզենք աշխատանքին վերադառնալ, կամ նոր պատվիրակություն կստեղծենք»: