Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել իր համերկրացիներին պատրաստ լինել երկարատև ռազմական գործողության և, չնայած միջազգային հանրության աճող ճնշմանը, խոստացել է, որ չի դադարեցնի այն մինչև բանակը չկատարի իր առջև դրված խնդիրները:
Նրա խոսքերով՝ ռազմական գործողության նպատակը նույնն է՝ ոչնչացնել միջսահմանային թունելների, որոնք պաղեստինյան գրոհայինների կողմից օգտագործվում են հրեական պետության տարածք ներթափանցելու համար:
«Հիմա մենք շարունակում են ակտիվորեն գործել ահաբեկչական թունելների ոչնչացման ուղղությամբ: Մենք չենք ավարտի այս գործողությունն առանց այն բոլոր թունելների ոչնչացման, որոնք նախատեսված են մեր երեխաներին ու խաղաղ բնակչությանը սպանելու համար», — նշել է Նեթանյահուն:
«Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև ռազմական գործողության: Մենք գործելու ենք համարձակ և խելամտորեն՝ մինչև չհասնենք մեր առջև դրված նպատակներին», — ընդգծել է հրեական կառավարության ղեկավարը: