տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը ցամաքային ուժերը դուրս է բերում Գազայի հատվածից, հայտարարվել է 3 օրյա...

Իսրայելը ցամաքային ուժերը դուրս է բերում Գազայի հատվածից, հայտարարվել է 3 օրյա հրադադար

74
0

mideast-israel-palestinians

Իսրայելական ցամաքային ուժերը դուրս են բերվում Գազայի հատվածից՝ այնտեղ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների գաղտնի թունելների ոչնչացման օպերացիան ավարտելուց հետո և 72 ժամյա հրադադարին ընդառաջ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրությանը։

Ըստ նույն աղբյուրի՝ իսրայելական բանակի հիմնական նպատակն այդ ենթակառուցվածքների ոչնչացումն էր, որի միջոցով գրոհայինները դիվերսիոն գործողություններ էին իրականացնում իսրայելական բանակի և Իսրայելի խաղաղ բնակչության դեմ։ «Մենք ավարտել ենք թունելների հարցով մեր աշխատանքը, ոչնչացվել են բոլոր 32 թունելները։ Հիմա ուժերը տարվում են մեր սահմանների մոտ», — ասել է աղբյուրը։

Տեղեկացնենք նաև, որ երեկ ուշ երեկոյան Եգիպտոսի առաջարկած երեքօրյա հրադարի առաջարկը աջակցություն է ստացել թե՛ ՀԱՄԱՍ-ի, և թե՛ Իսրայելի կողմից։